Տպել
09.08.2021
Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Արթուր Թովմասյանին
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում ունեցավ Արցախի  Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց նոր պաշտոնում Արցախի իր պաշտոնակցի հետ առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնելու փաստը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայկական զույգ պետությունների միջեւ միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական եւ հանրային ռազմավարական ծրագրերում:

ՀՀ ԱԺ նախագահը նաեւ հույս հայտնեց, որ երկու խորհրդարանները կշարունակեն արդյունավետ համագործակցել, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, կվերանայվեն փոխգործակցության նախկին պայմանավորվածությունները:

Արթուր Թովմասյանն ի  պատասխան շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը շեշտադրեց ներկայիս բարդ ժամանակաշրջանի առանձնահատկություններն ու դրանցով պայմանավորված նոր իրողությունների ի հայտ գալու փաստը: Թովմասյանը նաեւ նշանակալի համարեց խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում:
 


09.08.2021
Քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը օգոստոսի 9-ին շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց խմբակցության անդամ Անդրանիկ Քոչ...

09.08.2021
Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում
Օգոստոսի 9-ին   շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման  առաջին նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Նշենք, որ Դոնթի բանաձեւով ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությո...

09.08.2021
«Խորհրդարանական շաբաթ». 08.08.2021
Անցնող շաբաթվա խորհրդարանական իրադարձություններն ամփոփ ներկայացված են «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման օգոստոսի 8-ի թողարկման ընթացքում:   ...