ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց նոր պաշտոնում Արցախի իր պաշտոնակցի հետ առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնելու փաստը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայկական զույգ պետությունների միջեւ միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական եւ հանրային ռազմավարական ծրագրերում:
ՀՀ ԱԺ նախագահը նաեւ հույս հայտնեց, որ երկու խորհրդարանները կշարունակեն արդյունավետ համագործակցել, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, կվերանայվեն փոխգործակցության նախկին պայմանավորվածությունները:
Արթուր Թովմասյանն ի պատասխան շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը շեշտադրեց ներկայիս բարդ ժամանակաշրջանի առանձնահատկություններն ու դրանցով պայմանավորված նոր իրողությունների ի հայտ գալու փաստը: Թովմասյանը նաեւ նշանակալի համարեց խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում:
Քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը օգոստոսի 9-ին շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց խմբակցության անդամ Անդրանիկ Քոչ...
Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում
Օգոստոսի 9-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Նշենք, որ Դոնթի բանաձեւով ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությո...
«Խորհրդարանական շաբաթ». 08.08.2021
Անցնող շաբաթվա խորհրդարանական իրադարձություններն ամփոփ ներկայացված են «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման օգոստոսի 8-ի թողարկման ընթացքում: ...