Տպել
16.08.2021
Կայացավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
1 / 10

Օգոստոսի 16-ին խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում էր ԱԺ ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների առաջադրման հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածով սահմանված բանաձեւի համաձայն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները ներկայացրին ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներ առաջադրելու մասին իրենց որոշումները:

ԱԺ տնտեսական, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի, եվրոպական ինտեգրման, առողջապահության, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, պաշտպանության եւ անվտանգության, ֆինանսավարկային եւ բյուջետային, աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներինը՝ «Հայաստան» խմբակցությունը, իսկ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը:


16.08.2021
Վահան Նարիբեկյանը հանդիպեց ՄՀԻ տնօրեն Ջեյմս Դե Ուիթի հետ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ու ՄՀԻ Հայաստանի միջեւ համագործակցության շրջանակի քարտեզագրման նպատակով օգոստոսի 16-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպեց Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակության հետ՝ տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորությամբ: Վահան Նարիբեկյանը...

16.08.2021
Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Օգոստոսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ: Վերջինս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին՝ խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ եւ վրացի ժողովուրդներ...

16.08.2021
«Խորհրդարանական շաբաթ» 15.08.2021
Անցնող շաբաթվա խորհրդարանական իրադարձություններն ամփոփ ներկայացված են «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման օգոստոսի 15-ի թողարկման ընթացքում:           ...