Տպել
18.08.2021
Հակոբ Արշակյանը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի դեսպանին
1 / 3

Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

ԱԺ փոխնախագահը կարեւորեց  երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը: Նա նշեց, որ երկկողմ  փոխգործակցության հարցում  նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը: Հակոբ Արշակյանն ընդգծեց բարեկամական խմբերի միջեւ համագործակցության սերտացման եւ  փոխայցերի կարեւորությունը:

Կողմերն անդրադարձան երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվեցին հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների  եւ կրթության  ոլորտներում փոխգործակցության խորացումը:

Մտքեր փոխանակվեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ  փոստային ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ օդային կապի գործարկման վերաբերյալ:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն հայտնեց աջակցելու երկու երկրների բարեկամական կապերի ավելի ակտիվացման եւ  խորացման գործում:
 
 
 


18.08.2021
ԱԺ խորհուրդը գումարեց արտահերթ նիստ
Ազգային ժողովի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին կայացավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Քննարկվեց Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրմ...