Տպել
31.08.2021
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
1 / 1

ՀՀ ԱԺ աշխատակազմը  2021 թ. օգոստոսի 19-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ իրականացնում է ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն (ք. Երեւան, 0095, Մարշալ Բաղրամյան 19) ուղարկում է գրավոր դիմում` ներկայացնելով.

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրի հասցեն, իսկ ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), հանրային ծառայության համարանիշը եւ մշտական բնակության վայրի հասցեն.

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), զբաղեցրած հաստիքը, հանրային ծառայության համարանիշը եւ բնակության վայրի հասցեն.

3) զանգվածային լրատվության այն միջոցի (միջոցների) անվանումը, որը (որոնք) պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը.

4) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) եւ երկու լուսանկար (3x4 չափսի).

5) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները.

6) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսվում է մեկ նստաշրջանից պակաս ժամկետով:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրում չի պահանջվում (ՀՀ ԱԳՆ-ի կողմից), եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:

ՀՀ Ազգային ժողովում կարող են հավատարմագրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի եւ շաբաթաթերթերի, օրական 2000 եւ ավելի այցելու (հավատարմագրման օրվան նախորդող ամսվա այցելությունների միջին ցուցանիշ) ունեցող եւ առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների եւ Երեւան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները:

Վերոգրյալ պահանջները բավարարող յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել ոչ ավելի, քան չորս ներկայացուցիչ:

ՀՀ Ազգային ժողովում չեն կարող հավատարմագրվել հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ոչ լրատվական-վերլուծական կամ երգիծական բնույթի հաղորդաշարերի, Երեւանում թղթակցական կետեր չունեցող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների մամուլի ծառայությունների, մամուլի ակումբների, վերլուծական կենտրոնների, մանկապատանեկան, զվարճալի-ժամանցային, մարզական պարբերականների եւ հաշվառված, բայց վերջին երկու ամսում լույս չտեսած պարբերականների ներկայացուցիչները: Որպես ինքնուրույն լրատվության միջոց` չեն կարող հավատարմագրվել նաեւ տպագիր թերթերի, պարբերականների, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, լրատվական գործակալությունների եւ ամսագրերի էլեկտրոնային այն տարբերակները, որոնք չունեն առանձին իրավաբանական անձի կարգավիճակ:

Հավատարմագրումն իրականացվում է հերթական նստաշրջանների գումարման ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2021 թվականի սեպտեմբերի 3-ը ներառյալ:

Օգոստոսի 18-ի ԱԺ խորհրդի նիստում խորհրդի որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ՀՀ ԱԺ խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում:  
 


31.08.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 31-ին հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ հաղորդակցման ու կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Հանդիպմանը քննարկվեցին Արցախյան հակամարտ...

31.08.2021
Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ  Պապոյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին գումարեց արտահերթ նիստ: Օրակարգը հաստատելուց հետո քննարկվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկն...

31.08.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չընտրեց նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին հրավիրած արտահերթ նիստում հաստատեց հանձնաժողովի գործունեության աշխատակարգը: Պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: «Հայաստան» խմբակցութ...

31.08.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակումներ
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` 31.08.2021 ժամը 11:00 414 սենյակ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 31.08.2021 ժամը 12:00 114 սենյակ: ...