Օգոստոսի 19-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Հայաստանը Չինաստանին համարում է բարեկամ երկիր. «Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կնքվել են 40-ից ավելի համաձայնագրեր, մեկ տասնյակից ավելի հուշագրեր, որոնք լավ հնարավորություն են երկու երկրների համագործակցության համար»:
Դեսպան Ֆան Յոնգը, շնորհավորելով Սաղաթելյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նշեց, որ Հայաստանն ու Չինաստանը 30 տարվա դիվանագիտական կապեր ունեն ու համոզմունք հայտնեց, որ այդ կապերը դեռ շատ երկար կշարունակվեն: «Ավելի քան 1000 տարվա պատմություն կա մեր երկու երկրների համագործակցության միջեւ, որոնց վկայությունն են հնագիտական պեղումները»,- ասաց դեսպանը:
Հանդիպման ընթացքում կարեւորվեց տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցը:
«Մեր երկրում ամենամեծ խնդիրն անվտանգության հարցն է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը:
Դեսպանը նշեց, որ Չինաստանի դիրքորոշումը հարցի առնչությամբ նույնն է. խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսությունների միջոցով՝ շեշտելով, որ աջակցում են Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը:
Խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը գնահատում է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը խնդրի վերաբերյալ. «Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը չպետք է լինեն Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին: Անշուշտ, մենք կողմնակից ենք կայունության, խաղաղության եւ հարցերը բանակցությամբ լուծելուն: Դժբախտաբար հակառակ կողմն այլ պատկերացում ունի»:
Զրուցակիցները նաեւ անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ դրա հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերին:
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձներ է ստացել արտասահմանյան գործընկերներից եւ տարբեր կազմակերպությունների ղեկավարներից
Ալեն Սիմոնյանին ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Գուլշատ Մամմեդովան, Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Վուոնգ Դին Հուեն, Սլովենիայի Հ...
ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նա համոզմունք է հայտնել, որ ռուս-հայկական երկխոսության զարգացումն ու ամրապնդումը կնպաստեն ինչպես երկկողմ կապերի ընդլայնմանը, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությ...