Տպել
20.08.2021
Ազգային ժողովի նախագահն ընդունեց Չինաստանի դեսպանին
1 / 5

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 20-ին ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարեւորեց Չինաստանի հետ մեր երկրի արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով մի շարք ոլորտներում գրանցած շոշափելի արդյունքները:

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ շնորհիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի՝ բոլոր ջանքերն ուղղվելու են ձեւավորված համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը: Նա կարեւորեց Չինաստանի հետ պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

ԱԺ նախագահն ընդգծեց համավարակի պայմաններում ճիշտ ժամանակին Չինաստանից ստացած անհրաժեշտ օգնության փաստը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հավաստելով Չինաստանի պատրաստակամությունը բազմաոլորտ փոխգործակցության հարցում՝ դեսպանը կարեւորեց բարեկամական խմբերի փոխայցելությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ նման այցելություններն առավել առարկայական են դարձնում ամուր հիմքերի վրա դրված Հայաստան-Չինաստան հարաբերությունները:
 
Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին հետագա համագործակցության օրակարգեր մշակելու շուրջ:
 


20.08.2021
Տեղեկատվություն
Օգոստոսի 23-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 314 սրահում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպելու է ՀՀ մարդու իրավունքների ներկա ու նախկին պաշտպանների, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ...

20.08.2021
Գեղարքունիքի առաջնորդության ակումբի անդամները՝ խորհրդարանում
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն օգոստոսի 20-ին հանդիպեց «Սոսե կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքում գործող առաջնորդության ակումբի անդամների հետ: «Սոսե կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության ներկա...

20.08.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Ազգային ժողովի նիստ գումարելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` Կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով օգոստոսի 24-ին` ժամը 10.00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:   ...