Տպել
23.08.2021
ԱԺ նախագահն ընդունեց լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին
1 / 1

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանին, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի տնօրեն Նունե Սարգսյանին եւ «Լրագրողների Ասպարեզ ակումբ»-ի նախագահ Լեւոն Բարսեղյանին: 

Հանդիպումն իրականացավ լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նախաձեռնությամբ: Քննարկվեցին հուլիսի 30-ին փոփոխված Ազգային Ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոններում լրագրողների տեղաշարժին վերաբերող նորմերը, որոնց համաձայն պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ (ի դեպ՝ նշյալ կանոնները բխում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի տրամաբանությունից): Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների աշխատասենյակներ տանող միջանցքների մասին է:
 
Ի պատասխան այն հարցին, որ կանոնակարգումը լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ դրանց բնույթը բացառապես անվտանգության նորմերից է բխում: Նա հավելեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում լրագրողների գործունեությունն ԱԺ-ում առավել բարենպաստ դարձնելու համար՝ որպես օրինակ բերելով տեղեկատվական ցանկացած առիթի դեպքում համապատասխան բանախոսների ապահովումը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է յուրաքանչյուր ամիս ճեպազրույց ունենալու հանձնառության մասին:
 


23.08.2021
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ
«1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր: Հայ ժողովուրդն այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր վաղեմի երազանքը՝ ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն: Այս քայլով սկսվեց մեր պատմության նոր շրջափուլը: Քաղա...

23.08.2021
Ազգային Ժողովի նախագահն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Օգոստոսի 23-ին Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց իրականացրեց՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը: Կենտրոնո...

23.08.2021
Քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող առաջնահերթությունները
Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում, որի առանցքային հարցերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները եւ առաջնահերթություններն էին: Քննարկմանը մասն...

23.08.2021
«Խորհրդարանական շաբաթ». 22.08.2021
Անցնող շաբաթվա խորհրդարանական իրադարձություններն ամփոփ ներկայացված են «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման օգոստոսի 22-ի թողարկման ընթացքում: ...