National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.8.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
23.08.2021
Քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող առաջնահերթությունները
1 / 8

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում, որի առանցքային հարցերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները եւ առաջնահերթություններն էին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԱԺ նախկին պատգամավոր, համանուն հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ  հանձնաժողովն իր գործունեության ընթացքում աչքի է ընկել ՄԻՊ գրասենյակի հետ ակտիվ համագործակությամբ, եւ կարեւորեց դրա շարունակականությունը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին դատարանի որոշմանը՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորին կալանավորելու համար պարտավոր է ստանալ խորհրդարանի համաձայնությունը: Նշելով, որ դատապարտելի այս գործելաոճը խորհրադարանը պետք է քննարկման առարկա դարձնի՝ Թովմասյանը տեղեկացրեց, որ այս շաբաթ այցելելու են գործընկերներ Մխիթար Զաքարյանին եւ Արթուր Սարգսյանին:

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, գնահատելով հանդիպման նպատակն ու անհրաժեշտությունը, առանձնացրեց գերիների հարցը: Նա նշեց, որ պետք է խորհրդարանական եւ դիվանագիտական հետեւողական աշխատանք իրականացնել միջազգային կառույցների հետ գերիների հայրենադարձումը կազմակերպելու համար: Լարիսա Ալավերդյանը խոսեց նաեւ անհետ կորածների ընտանիքների կարգավիճակի եւ նրանց վերաբերող հարցերի օրենսդրական կարգավորման անհրաժեշտության մասին:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արամ Սաֆարյանն առաջարկեց հանձնաժողովին կից ձեւավորել փորձագիտական խորհուրդ ոլորտային հարցերն առավել արդյունավետ քննարկելու եւ դրանց լուծումներ տալու համար:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին  ներկայացուցիչ Անի Սամսոնյանն առանձնացրեց ռազմագերիների, պատերազմի մասնակիցներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, քրեակատարողական հիմնարկների շահառուների, գիշերօթիկ դպրոցների փակվելուց հետո ընտանիքներ վերադարձած անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերը:

Թագուհի Թովմասյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին համատեղ աշխատելու պատրաստակամության համար, նշեց, որ հանձնաժողովում բարձրաձայնված հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն քննարկումներ:
 


23.08.2021
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ
«1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր: Հայ ժողովուրդն այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր վաղեմի երազանքը՝ ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն: Այս քայլով սկսվեց մեր պատմության նոր շրջափուլը: Քաղա...

23.08.2021
Ազգային Ժողովի նախագահն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Օգոստոսի 23-ին Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց իրականացրեց՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը: Կենտրոնո...

23.08.2021
ԱԺ նախագահն ընդունեց լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանին, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի տնօրեն Նունե Սարգսյանին եւ «Լրագրողների Ասպարեզ ակումբ»-ի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Հանդիպումն իրականացավ լրագրողների իրավունքների պաշտպանությ...

23.08.2021
«Խորհրդարանական շաբաթ». 22.08.2021
Անցնող շաբաթվա խորհրդարանական իրադարձություններն ամփոփ ներկայացված են «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման օգոստոսի 22-ի թողարկման ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am