National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.8.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
24.08.2021
Խորհրդարանը քննարկում է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը
1 / 68

ՀՀ կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով խորհրդարանը օգոստոսի 24-ին գումարեց Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:

Կառավարության ծրագիրը ներկայացրեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ փաստաթուղթը ներկայացնում է արտառոց պայմաններում. «2020-ի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրն անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռեւս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում եւ Հայաստանում ստեղծված ոչ սովորական  եւ բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ ահագնացող  անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետեւանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները եւ դրա հետեւանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակն արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք Կառավարության ծրագիրը»:

Ըստ վարչապետի՝ քննարկումը պետք է լինի ոչ միայն խնդիրների եւ մարտահրավերների արձանագրման, այլեւ դրանց պատճառների եւ ծագումնաբանության մասին եւ ամենակարեւորը՝ պետք է լուծման ուղիներ նախանշի կարճաժամկետ, միջնաժամկետ, նաեւ ռազմավարական հեռանկարի առումով. «Ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում՝ մի կետի վրա, որտեղից  շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության եւ պետականության համար»: 

Վարչապետի ամբողջական ելույթը կից հղմամբ:  
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի տեսանյութը՝ այստեղ (մաս 1) եւ այստեղ (մաս 2)
  
Ազգային ժողովը հարցի քննարկումը կշարունակի օգոստոսի 25-ին` ժամը 10:00-ին:  
  
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS