Տպել
25.08.2021
Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
1 / 3

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խստորեն դատապարտեց ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը` շեշտելով, որ բռնությունն անընդունելի է եւ որեւէ արդարացում չունի:

ԱԺ նախագահի  խոսքով`  նիստերի դահլիճում նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է, եւ ամենայն հավանականությամբ այն վերանայման ենթակա է:

Միեւնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ միջազգային պրակտիկայում սովորաբար նման դեպքերում կադրը փոխում են` հարգելով անձանց արժանապատվությունն ու բարի համբավը:

Եզրափակելով խոսքը` Ալեն Սիմոնյանը նշեց, որ ամենակարեւորը դեպքերի կրկնությունից խուսափելն է:

Ազգային ժողովի նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնց առանցքում հիմնականում օգոստոսի 24-ին եւ 25-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձություններն էին: