Օգոստոսի 26-ի նիստում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Կառավարության ծրագրին եւ խոսելով դրանում լավ գաղափարների առկայության մասին, ընդգծեց, որ չկան ծրագիրը իրականություն դարձնելու երաշխիքներ: Արթուր Վանեցյանի խոսքով՝ այսօր Հայաստանն ունի մեկ հիմնական խնդիր՝ ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Պետության եւ ժողովրդի բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն այդ խնդրի լուծմանը: «Մենք չպետք է վախենանք միջազգային հանրության հետ նոր գաղափարների մասին խոսելուց, դաշնակիցների հետ նոր գաղափարներ, ոչ բարյացկամ հարեւանների հետ բարդ հարցեր քննարկելուց, ինչպես նաեւ՝ ոչ ասելուց: Առաջիկա տարիների համար չափազանց կարեւոր խնդիր է հայկական աշխարհի միասնականության վերականգնումը: Արցախը միշտ եղել է մեր միասնականության եւ ազգային ինքնագիտակցության առանցքներից մեկը: Պետք է կատարել գրագետ, դժվար ու համառ աշխատանք: Եւ այդ դեպքում մենք անպայման կունենանք հաջողություն»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Ազգային ժողովը հավանություն տվեց Կառավարության ծրագրին
Օգոստոսի 26-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Կառավարության հնգամյա ծրագիրն ընդունվեց 70 կողմ ձայներով: Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԱԺ երկրորդ նստաշրջանն առաջին նիստը կգումարի սեպտեմբերի 13-...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
Օգոստոսի 26-ին խորհրդարանը շարունակեց Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Խմբակցության ներկայացուցիչների ելույթներից հետո եզրափակիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներում իշխանության հասցեին ուղղված որոշ մեղադրանքների, տվեց պարզաբանումն...
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Հայկ Կոնջորյանը
Օգոստոսի 26-ի նիստում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունեցավ Հայկ Կոնջորյանը: Նա իր եւ խմբակցության անունից ներողություն խնդրեց վերջին մի քանի օրերին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած անընդունելի միջադեպերի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ իրենք այսուհետ հնարավորինս կկ...
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթ ունեցավ Սեյրան Օհանյանը
Կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան: Վերջինիս խոսքով՝ քաղաքական մեծամասնության ելույթներում ինքնաքննադատության, քննադատության, իրավիճակին առնչվող հստակ գնահատականներ չկային: Նրա գնահատմամբ՝ ռիսկերի, վտանգների եւ ...