Տպել
26.08.2021
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթ ունեցավ Սեյրան Օհանյանը
1 / 1

Կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան: Վերջինիս խոսքով՝ քաղաքական մեծամասնության ելույթներում ինքնաքննադատության, քննադատության, իրավիճակին առնչվող հստակ գնահատականներ չկային: Նրա գնահատմամբ՝ ռիսկերի, վտանգների եւ ծրագրերի բովանդակային անհամապատասխանությունը պետության խնդիրներին հիմնական եւ գլխավոր թերությունն է: Ծրագրում բացակայում է ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատականը: «Մենք մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ եւ առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը: Իհարկե կողմ ենք տարանցիկ դերակատարությանը, եւ այն առաջին անգամ այստեղ չէ, որ հնչում է, բայց պետք է լինի միայն ու միայն մեր ազգային եւ պետական շահերից բխած խելամիտ լուծումներով: Այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի եւ Արցախի համար բերելու է խորը շրջափակում»,- ասաց Սեյրան Օհանյանը: