Օգոստոսի 26-ին խորհրդարանը շարունակեց Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը:
Խմբակցության ներկայացուցիչների ելույթներից հետո եզրափակիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներում իշխանության հասցեին ուղղված որոշ մեղադրանքների, տվեց պարզաբանումներ:
Գործադրի ղեկավարի խոսքով՝ մեր երկիրն այսօր կանգնած է լրջագույն արտաքին մարտահրավերների առջեւ. «Մենք պետք է կոնսոլիդացնենք մեր հանրությանը խաղաղության օրակարգի շուրջ, զարգացնենք այդ օրակարգը, կարողանանք պաշտպանել այդ օրակարգը եւ դրա տրամաբանությամբ ապահովենք ՀՀ կայուն զարգացումը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգությունը եւ քաղաքացիների երջանկությունը: Սա այն մանդատն է, որը ժողովուրդը տվել է մեզ, եւ մենք այն պետք է իրագործենք»:
Վարչապետի ամբողջական ելույթը`
այստեղ:
Ազգային ժողովը հավանություն տվեց Կառավարության ծրագրին
Օգոստոսի 26-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Կառավարության հնգամյա ծրագիրն ընդունվեց 70 կողմ ձայներով: Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԱԺ երկրորդ նստաշրջանն առաջին նիստը կգումարի սեպտեմբերի 13-...
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Հայկ Կոնջորյանը
Օգոստոսի 26-ի նիստում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունեցավ Հայկ Կոնջորյանը: Նա իր եւ խմբակցության անունից ներողություն խնդրեց վերջին մի քանի օրերին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած անընդունելի միջադեպերի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ իրենք այսուհետ հնարավորինս կկ...
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթ ունեցավ Սեյրան Օհանյանը
Կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան: Վերջինիս խոսքով՝ քաղաքական մեծամասնության ելույթներում ինքնաքննադատության, քննադատության, իրավիճակին առնչվող հստակ գնահատականներ չկային: Նրա գնահատմամբ՝ ռիսկերի, վտանգների եւ ...
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ելույթ ունեցավ Արթուր Վանեցյանը
Օգոստոսի 26-ի նիստում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Կառավարության ծրագրին եւ խոսելով դրանում լավ գաղափարների առկայության մասին, ընդգծեց, որ չկան ծրագիրը իրականություն դարձնելու երաշխիքներ: Արթուր Վանեցյանի խոսքով՝ այսօր Հայաստանն ունի մեկ հիմնական խնդիր՝ ապ...