Տպել
27.08.2021
Բաբկեն Թունյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 / 10

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ուներ երկու հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության եւ հանձնաժողովի աշխատակարգի հաստատման:

Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Պատգամավորը ներկայացրեց թեկնածուի կենսագրական եւ մասնագիտական տվյալները, աշխատանքային գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ լինելով ԱԺ-ի ծանրաբեռնված հանձնաժողովներից մեկը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից այս հանձնաժողովը կլինի մասնագիտական բարձրության վրա, հարցերը կքննարկվեն բազմակողմանի եւ բոլորի համար կապահովի հավասար ձայնի իրավունք ու ներկայացուցչություն: Համագործակցության պատրաստակամություն հայտնելով՝ թեկնածուն նշեց, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ավելի լավ երկիր ու տնտեսություն ունենալու համար:

Քվեարկության արդյունքում Բաբկեն Թունյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Հանձնաժողովը հաստատեց նաեւ գործունեության աշխատակարգը:


27.08.2021
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը գումարեց արտահերթ նիստ
Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ին գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում երկու հարց էր: Հանձնաժողովի գործունեության աշխատակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկեցին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Էդուարդ Աղա...

27.08.2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական hանձնաժողովը քննարկեց ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օգոստոսի 27-ի արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հաղորդումը կազմվել է համապատասխան բաժիններից, որոնցում ընդգրկված է ամբողջական տեղեկատվություն 2021 թվական...

27.08.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ փոխնախագահի ընտրություն
Օգոստոսի 27-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Շնորհավորելով պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ձեւավորման կապակցությամբ` Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովականներին մաղթեց բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք: Նա...

27.08.2021
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվեց նախագահի տեղակալի ընտրության հարցը
Արման Եղոյանի նախագահությամբ օգոստոսի 27-ին կայացավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի սկզբում հանձնաժողովը հաստատեց իր գործունեության աշխատակարգը, որից հետո քննարկեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Արման Եղոյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակ...

27.08.2021
ԳԿՄՍԵՍ հանձնաժողովում ընտրվեց փոխնախագահ
Օգոստոսի 27-ին Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը` օրակարգում ունենալով երեք հարց: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնո...

27.08.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակումներ
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը կից հղումով: Տնտեսական հարցերի...