Տպել
30.08.2021
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ընտրեց նախագահի տեղակալ
1 / 2

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին գումարած արտահերթ նիստում հաստատեց հանձնաժողովի աշխատակարգը:

Պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել էր Լուսինե Բադալյանի  թեկնածությունը: Հանձնաժողովականները միաձայն Լուսինե Բադալյանին ընտրեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: