Տպել
30.08.2021
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
1 / 3

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկեց մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության վերաբերյալ հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել էր Վաղարշակ Հակոբյանի թեկնածությունը: Նրա կենսագրական տվյալները ներկայացրեց ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը: Թեկնածուն շնորհակալություն հայտնեց խմբակցությանն այս պաշտոնում իրեն առաջադրելու համար եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց մշտական հանձնաժողովին:

Պատգամավորները Վաղարշակ Հակոբյանին ընտրեցին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Հանձնաժողովականները հաստատեցին նաեւ մշտական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը: