Տպել
30.08.2021
Ռուստամ Բաքոյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 / 6

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օգոստոսի 30-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի աշխատակարգի հաստատման եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցերն էին:

Պատգամավորները քննարկեցին եւ հաստատեցին հանձնաժողովի աշխատակարգը:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը: Պատգամավորը նշեց, որ այս հանձնաժողովի գործունեության տիրույթում  են նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերը: Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ թեկնածուի աշխատանքային գործունեությանը:

Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար` Ռուստամ Բաքոյանը նշեց, որ մարդու իրավունքների ոլորտում անելիքները շատ են թե' Հայաստանի ներսում, թե' միջազգային հանրության հետ հաղորդակցվելիս:

Քվեարկության արդյունքում Ռուստամ Բաքոյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: