Տպել
31.08.2021
Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 / 11

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ  Պապոյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին գումարեց արտահերթ նիստ:

Օրակարգը հաստատելուց հետո քննարկվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, ըստ Դոնթի բանաձեւի, պատկանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը: Խմբակցությունը գրավոր դիմել  եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արթուր Խաչատրյանի թեկնածությունը: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Քվեարկության արդյունքում Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Քննարկվեց եւ հաստատվեց նաեւ հանձնաժողովի աշխատակարգը:
 
 
 


31.08.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 31-ին հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ հաղորդակցման ու կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Հանդիպմանը քննարկվեցին Արցախյան հակամարտ...

31.08.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չընտրեց նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին հրավիրած արտահերթ նիստում հաստատեց հանձնաժողովի գործունեության աշխատակարգը: Պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: «Հայաստան» խմբակցութ...

31.08.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակումներ
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` 31.08.2021 ժամը 11:00 414 սենյակ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 31.08.2021 ժամը 12:00 114 սենյակ: ...

31.08.2021
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը  2021 թ. օգոստոսի 19-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ իրականացնում է ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնու...