Տպել
01.09.2021
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մասնակցեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցած միջոցառմանը
1 / 19

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանն այցելեց Երեւանի պետական համալսարան եւ մասնակցեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպված միջոցառմանը: Հասմիկ Հակոբյանը, շնորհավորելով ուսանողներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, նշեց.

«Ինքս մասնագիտությամբ լրագրող եմ ու ուրախ եմ, որ այսօր հանդիպում եմ հենց ձեզ հետ` ապագա լրագրողների:

Ինչպես իմ ընդունվելու տարիներին, այնպես էլ հիմա, ֆակուլտետում գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները, եւ ինչպես ես նախկինում, այնպես էլ ձեզանից շատերը երեւի ընդունվել են լրագրության ֆակուլտետ` հաղորդավար դառնալու համար: Սակայն, իմ օրինակով վստահեցնում եմ, որ երբ սկսեք ուսումնասիրել իրական լրագրությունը, անհնար է, որ չսիրահարվեք այս մասնագիտությանը: Ես, օրինակ, ուսանելու տարիներին մտադրությունս փոխեցի ու դարձա հետաքննող լրագրող:

Առաջինը որ կիմանաք, ու որը ամենակարեւոր փաստերից է` դա ձեր չորրորդ իշխանություն լինելն է: Ուզում եմ` պատասխանատվությամբ մոտենաք ձեր մասնագիտությանն ու առաքելությանը, երբեք չմոռանաք, որ մասնագիտական գործունեությամբ կարող եք եւ' վնասել, եւ' փրկել: Միշտ հիշեք, որ գործ ունեք մարդկային ճակատագրերի հետ:

Ցավոք, այսօր լրատվական դաշտը հեռացել է բուն էությունից: Այսօր լրագրողներն ու խմբագիրները հիմնականում վազում են սկանդալի հետեւից, որովհետեւ ունեն շատ դիտումներ հավաքելու մոլուցք: Շատ լրագրողներ, ցավոք, լրագրողից դարձել են ցուցարարներ, որոշ դեպքերում գործիք են դարձել իրենց լրատվամիջոցների սեփականատերերի ձեռքերում, ինչն անթույլատրելի է, որովհետեւ լրագրողի համար ամենակարեւորն անաչառությունն է: Դրա համար էլ, եթե մի օր դուք էլ որոշեք զբաղվել քաղաքականությամբ, իմ օրինակով թողեք լրագրությունը՝ անաչառությունը պահպանելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարեւորում եմ ակադեմիական կրթությունը: Դրա համար էլ դուք եւս օգտագործեք ձեր կրթություն ստանալու իրավունքը եւ ձեզ տրված այս կարճ հնարավորությունը: Ամենակարեւորը՝ ինքնակրթվեք, որպեսզի հետագայում բոլորս ձեր մասնագիտական որակներով եւ ձեռքբերումներով հպարտանալու առիթներ ունենանք»:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...