Տպել
01.09.2021
Քննարկում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ
1 / 9

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հկ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Քննարկման թեման Հարկային օրենսգրքում նախատեսվող լրացումներն էին: Առաջարկվում է զսպել եկամտային հարկի վերադարձման համակարգի հետագա ընդլայնումը՝ նպաստելով նաեւ հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը:

Առաջարկվում են որոշակի կանոնակարգումներ Երեւան քաղաքի մի շարք գոտիներում: Առաջարկվում է սահմանափակումները կիրառել 2022 թվականի հունվարի 1-ից հետո ստացված շինարարական թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների եւ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

Քննարկման մասնակիցները ներկայացրին համապատասխան հաշվետվություններ, հիմնավորումներ՝ առաջարկելով ավելի մեղմացնել նախագծի որոշ դրույթներ:

Ասոցիացիայի ներկայացուցիչ Վահե Պետրոսյանը լիահույս է, որ իրենց կողմից ներկայացված նկատառումները կքննարկվեն եւ առավել ընդունելի լուծումներ կտրվեն:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշեց, որ հարցն աշխատանքային քննարկումների փուլում է: Ներկայացված հետաքրքիր առաջարկները կդիտարկվեն միասնական դիրքորոշում ձեւավորելիս: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...