National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.9.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
06.09.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կրկին չընտրեց նախագահի տեղակալ
1 / 13

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ անգամ քննարկեց մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը: «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրել էր նրա թեկնածությունը: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրական տվյալները: «Ձեր քվեարկությունը չի փոխելու մեր դիրքորոշումը Արթուր Ղազինյանի նկատմամբ»,- ասաց պատգամավորը:

Թեկնածուն պատասխանեց նաեւ գործընկերների հարցերին: Քննարկման եւ քվեարկության արդյունքում Արթուր Ղազինյանը չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Դոնթի բանաձեւի համաձայն` ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ նոր թեկնածու առաջադրելու համար:

Հանձնաժողովականները հաստատեցին ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության 2021-2022թթ. ժամանակացույցը:


06.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային եռօրյա այցով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին եւ Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին: Համա...

06.09.2021
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպեց ՌԴ սենատոր Անդրեյ Կլիմովի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 6-ին հանդիպեց ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ: Հանդիպմանը մասնակցեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հար...

06.09.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am