Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային:
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ հավելելով, որ հայ-վրացական փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը կարեւոր գործոն է տարածաշրջանում անվտանգության, խաղաղության, կայուն զարգացման համար: Ալեն Սիմոնյանը գործընկերոջը տեղեկացրեց, որ մեծապես կարեւորում է երկու երկրների օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը եւ շուտով խորհրդարանում կվերաձեւավորվի հայ-վրացական բարեկամական խումբը, ինչը կխթանի հետագա արդյունավետ համագործակցությանը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց այս գործընթացում Վրաստանի գործադրած բոլոր ջանքերի համար: Վրաց գործընկեր Կախա Կուչավան կրկին շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ հիշեցնելով, որ ինքն էլ է Խորհրդարանի նորընտիր նախագահ՝ դա համարելով երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու լավ հնարավորություն: Վրաստանի խորհրդարանի նախագահը գոհունակությամբ անդրադարձավ նախորդ գումարման ընթացքում երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությանը եւ առավել արդյունավետ փոխգործակցության համոզմունք հայտնեց:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնելու պրոֆիլային հանձնաժողովների աշխատանքները: Հանդիպմանը ներկա Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց իր հայ գործընկերոջ հետ փոխգործակցության համատեղ ծրագրեր մշակելու հարցում: Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված մի շարք նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Եզրափակելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշատակեց ռազմավարական նշանակություն ունեցող «Բարեկամություն կամրջի» կառուցումը՝ համոզմունք հայտնելով, որ այն լավագույնս կնպաստի հարեւան պետությունների համագործակցության խորացմանը, առեւտրաշրջանառության, ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանը: Նա նշեց, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը կարող է դառնալ հայ-վրացական դարավոր բարեկամության խորհրդանիշներից:
Քննարկվեցին հայ-լիտվական բարեկամական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի եւ փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլո...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիուին
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիուին: Անդրադառնալով հայ-կիպրական ամուր բարեկամությանը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այն պա...
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, ու...
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպեց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունին
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունին: Ողջույնների փոխանակումից հետո ԱԺ նախագահը նշեց, որ հաճույքով է հիշում Անտոնի Բրյ...