National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.9.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
10.09.2021
«Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագիծը դրական եզրակացություն չստացավ
1 / 12

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 10-ին գումարված արտահերթ նիստում քննարկեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության  ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը,  որով խմբակցությունն առաջարկում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերանվանել Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով:

Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝  նախագիծն ամբողջովին միտված է հայկական պետականության եւ ինքնիշխանության ամրապնդմանը: «Հատկապես այս փուլում, երբ ընթանում են տարբեր գործընթացներ Արցախի եւ Հայաստանի  շուրջ, մենք պետք է իբրեւ խորհրդարանական երկիր կարողանանք մեր մշտական հանձնաժողովների գործառույթներում Արցախի խնդիրները, Արցախին առնչվող հարցերը ներառել»,-ասաց նա:

Ըստ առաջարկության՝ ստեղծվելիք հանձնաժողովը պետք է զբաղվեր միջազգային հարաբերությունների, ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապերով, միջխորհրդարանական համաձայնագրերով եւ կապերով, խորհրդարանական բարեկամական խմբերի հետ հարաբերություններով, Արցախի հետ կապերով, ՀՀ-ի եւ Արցախի   միջեւ պայմանագրերի եւ դրանց իրագործման, Արցախի խնդրի կարգավորման, ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ հարաբերությունների կանոնակարգման եւ զարգացման, Արցախի միջազգային  ճանաչման, Հայաստանի եւ Արցախի օրենքների մոտարկման հարցերով:

Հարակից ելույթում  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր գործընկերները  հարցերի լուծման ոչ ճիշտ գործիքակազմ են ընտրել: Նա նկատեց, որ Արցախին առնչվող հարցերի  քննարկման նպատակով ստեղծված է եւ արդյունավետ գործում է Հայաստանի եւ Արցախի միջեւ գործող միջխորհրդարանական հանձնաժողովը, եւ կարիք  չկա նման նուրբ հարցերի քննարկումն իջեցնել  մինչեւ ոլորտային հանձնաժողովի մակարդակի:

Տեղի ունեցած քվեարկության արդյունքում նախագիծը դրական եզրակացություն չստացավ:  Կողմ քվեարկեցին 4, ձեռնպահ՝ 7 պատգամավորներ:

«Արցախի հարցում մենք պետք է հանդես գանք համաձայնեցված եւ եթե չունենք միասնական  որոշում կայացնելու համոզմունք, ապա պետք է հարցը հանրային քննարկման առարկա չդարձնել: Քաղաքականապես սա լուրջ չէ: Չպետք է քաղաքական պայքարի դաշտ դառնա Արցախի խնդիրը»,-նիստի ավարտին նման տեսակետ հայտնեց  հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանը:
 


10.09.2021
Տեղեկատվություն
ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան անցակետ) սեպտեմբերի 13-ին եւ 14-ին՝ ժամը 09:30-11:30-ը: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել (01...

10.09.2021
Կայացավ Ազգային ժողովի խորհրդի նիստը
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվեց նաեւ հերթական նիստերի օրակարգայի...

10.09.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am