ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 14-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին:
Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի՝ մինչ օրս չհաղթահարված հետեւանքներին՝ Հակոբ Արշակյանը փաստեց, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները եւ ազատ չի արձակում հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց:
ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը վերոնշյալ խնդիրների լուծման հարցում մեր երկրին շարունակաբար աջակցելու համար:
Հակոբ Արշակյանը նշեց, որ 2022 թ. լրանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը: ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ այդ կապակցությամբ անցկացվելիք մշակութային միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով:
Միխայիլ Շվիդկոյն իր հերթին ընդգծեց հայ-ռուսական երկկողմ համագործակցության առանձնահատուկ բնույթը՝ նշելով, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, եւ մտահոգություն հայտնեց պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար եւ մշակութային մարտահրավերների առնչությամբ:
Հյուրը նշեց նաեւ, որ Ռուսաստանի հայ համայնքը զգալի դերակատարում եւ ներդրում ունի երկրի հասարակական-քաղաքական, ինչպես նաեւ մշակութային կյանքում:
Քննարկվեցին նաեւ հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող այլ հարցեր:
Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց ԵՄ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 14-ին հանդիպեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ա...
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրվեց Հովսեփ Բեդեւյանը
Սեպտեմբերի 14-ի ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությ...
ԱԺ խմբակցությունների տեսակետները Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ
Սեպտեմբերի 14-ի ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ընթացքում տեսակետներ ներկայացրին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթում Հայկ Մամիջանյանը նշեց, որ խոսքը չի վերաբերելու առաջադրված դատավորների թեկնածուների մաս...
Քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանի ընտրության հարցը
Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Տեղեկացնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ...
Ազգային ժողովի նախագահն ընդունեց Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից է, եւ Հայաս...
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
Սեպտեմբերի 14-ի նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 67-ը: 66 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:...
Խորհրդարանը քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հովսեփ Բեդեւյանի ընտրության հարցը
Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի նիստում քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունն...
ՀՀ Ազգային ժողովը սկսեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի հերթական նիստում քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության մասին հարցը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ներկայացնելով թեկնածուներին, նշեց, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ...
Խորհրդարանը շարունակեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը
Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական նիստերի աշխատանքը՝ քննարկելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարեւորեց հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուտներից մեկի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով...