Տպել
14.09.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց ԵՄ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակության հետ
1 / 8

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 14-ին հանդիպեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ողջունելով հյուրերին` Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց պատերազմի ընթացքում եւ դրանից հետո խաղաղության գործընթացի վերականգնման հարցում ԵՄ-ի ջանքերը:

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Հայաստանը պատրաստ է անել գործուն քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, սակայն ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց առկայությունը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորեց եվրոպացի գործընկերների դերակատարությունը, մասնավորապես ճնշում գործադրելը Ադրբեջանի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերադառնալու բանակցությունների գործընթացին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշեց, որ ԵՄ-ն ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Կողմերը քննարկեցին նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: 
 


14.09.2021
ԱԺ նախագահի տեղակալն ընդունեց ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցչին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 14-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդու...

14.09.2021
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրվեց Հովսեփ Բեդեւյանը
Սեպտեմբերի 14-ի ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությ...

14.09.2021
ԱԺ խմբակցությունների տեսակետները Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ
Սեպտեմբերի 14-ի ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ընթացքում տեսակետներ ներկայացրին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթում Հայկ Մամիջանյանը նշեց, որ խոսքը չի վերաբերելու առաջադրված դատավորների թեկնածուների մաս...

14.09.2021
Քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանի ընտրության հարցը
Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Տեղեկացնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ...

14.09.2021
Ազգային ժողովի նախագահն ընդունեց Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի  կարեւոր գործընկերներից  է, եւ Հայաս...

14.09.2021
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

14.09.2021
Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
Սեպտեմբերի 14-ի նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 67-ը: 66 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:...

14.09.2021
Խորհրդարանը քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հովսեփ Բեդեւյանի ընտրության հարցը
Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի նիստում քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունն...

14.09.2021
ՀՀ Ազգային ժողովը սկսեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի հերթական նիստում քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության մասին հարցը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ներկայացնելով թեկնածուներին, նշեց, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ...

14.09.2021
Խորհրդարանը շարունակեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը
Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական նիստերի աշխատանքը՝ քննարկելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարեւորեց հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուտներից մեկի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով...