Տպել
16.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր համար պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի մեծ բարեկամին: Նա նշեց, որ չափազանցված  չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսը Հայաստանում լայն ճանաչում եւ սեր է վայելում:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն հայտնեց տարիներ շարունակ բարոնուհու կողմից Հայաստանին եւ Արցախին հետեւողական կերպով աջակցելու համար:

ԱԺ նախագահը եւ բարոնուհի Քոքսը քննարկեցին պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր:

Բարոնուհին մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր հարթակներում հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ՝ միեւնույն ժամանակ հուսալով, որ միջազգային հանրության գործուն աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...