Տպել
17.09.2021
Միջազգային հանրության համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից կատարվել են միջազգային իրավունքի նորմերի մի շարք խախտումներ. Արամ Վարդեւանյան
1 / 3

Սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցությանը հարց ուղղեց Հանրային հեռուստաընկերության լրագրողը: Հարցն առնչվում էր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գանգատ ներկայացնելուն: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նույն հայցով Հայաստանի դեմ է գանգատ ներկայացնելու:

Խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը նշեց, որ ծանոթ է տարածված հաղորդագրությանը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմին: Նրա գնահատմամբ՝ այդտեղ կարելի էր նաեւ Թուրքիայի դերակատարումը նշել: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածածը, պատգամավորի խոսքով, զառանցանքի, այլ ոչ թե իրավական, առավել եւս միջազգային իրավունքի տիրույթում է, քանի որ միջազգային հանրության համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից են կատարվել միջազգային իրավունքի նորմերի մի շարք խախտումներ:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...