Տպել
16.09.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ
1 / 5

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց բարոնուհի Քոքսին մեր երկրի համար դժվար պահերին մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաեւ ի նպաստ Հայաստանի անգնահատելի աշխատանք կատարելու համար:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը եւ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ: Էդուարդ Աղաջանյանը փաստեց, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր պարտավորությունը, ըստ որի՝ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալու իրենց հայրենիք: Այս հարցում կողմերը կարեւորեցին բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերի:



09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...