Տպել
18.09.2021
Մոսկվայում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է դիտորդական առաքելություների կարեւորությանը
1 / 1

ՌԴ ԴԺ Պետական Դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԱԺ պատգամավորներ:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ռուսական լրատվականի հետ զրույցում անդրադարձել է դիտորդական առաքելության նպատակներին:

«Ընտրությունների նկատմամբ դիտորդական առաքելությունը կլինի արդյունավետ ու կնպաստի ժողովրդավարության հետագա ամրապնդմանը եւ Ռուսաստանի Դաշնության ընտրական գործընթացի թափանցիկության խորացմանը: Հաշվի առնելով ընտրական գործընթացներում միջազգային շփումների ամրապնդման անհրաժեշտությունը՝ կարեւոր է ընտրական տարբեր գործընթացներում դիտորդական առաքելության իրականացումը»,-շեշտել է Վլադիմիր Վարդանյանը:

ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ միջխորհրդարանական համագործակցությունն այդ ուղղությամբ նպաստում է աշխարհում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը: «Իսկ Ռուսաստանի երեքօրյա ընտրությունների անցկացման վերաբերյալ ներդրման փորձը կարող է լավ օրինակ հանդիսանալ մյուս երկրների համար՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Միգուցե նման օրինակը կարող է վերածվել նոր չափանիշի»,-ասել է նա:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ համավարակի պայմաններում պետք է ելնել սահմանադրական այն արժեքներից, որոնք անհրաժեշտ է պաշտպանել:


18.09.2021
Գյումրիի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Հայաստանի մշակութային մայրաքաղաք
Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում էր՝  քաղաքի օրվա միջոցառումների հագեցած օրակարգով: Խորհրդարանի ղեկավարի առաջին կանգառը Գյումրիի «Թումո» կենտրոնն էր, որտեղ Ալեն Սիմոնյանը մասնակցեց ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված եւ «Թումո» Գյումրիի վերակառո...

18.09.2021
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հա...