Տպել
18.09.2021
Գյումրիի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Հայաստանի մշակութային մայրաքաղաք
1 / 17

Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում էր՝  քաղաքի օրվա միջոցառումների հագեցած օրակարգով: Խորհրդարանի ղեկավարի առաջին կանգառը Գյումրիի «Թումո» կենտրոնն էր, որտեղ Ալեն Սիմոնյանը մասնակցեց ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված եւ «Թումո» Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական միջոցառմանը:

«Թումո Հայաստան» խորագիրը կրող ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումն անցկացվեց ԱԺ նախագահի, ՀՀ կառավարության անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ «Թումո» կենտրոնի գործընկերների մասնակցությամբ:

«Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց Հայաստանում եւ Արցախում կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին:

Պաշտոնական միջոցառումից հետո Ալեն Սիմոնյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ զբոսնեց Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ շնորհավորելով գյումրեցիներին տոնի կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարն այնուհետեւ մասնակցեց երիտասարդ արվեստագետ, 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի բացման հանդիսավոր արարողությանը: Քաջալերելով երիտասարդ ստեղծագործողին՝ Ազգային ժողովի նախագահը հրավիրեց նրան «Վերադարձ» խորագրով անհատական ցուցահանդեսը ներկայացնել նաեւ խորհրդարանում:
 


18.09.2021
Մոսկվայում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է դիտորդական առաքելություների կարեւորությանը
ՌԴ ԴԺ Պետական Դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԱԺ պատգամավորներ: ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ռուսական լրատվականի հետ զրույցում անդրադարձել է դիտորդական ...

18.09.2021
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հա...