Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: Այս տարիների ընթացքում քայլ առ քայլ մենք կերտում ենք անկախ պետության նոր քաղաքացուն: Ժամանակ առ ժամանակ պայքարելով, հուսահատվելով՝ վերագտնում ենք մեզ իրավունքների ու պատասխանատվության մեծ շրջապտույտում: Հենց այս իրավիճակում էլ մենք մեր տեսլականը խարսխում ենք անկախության իրողությանը:
Այս հիշարժան օրը մեկ անգամ եւս խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար իրենց կյանքը չխնայեցին:
Անկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը, որի վրա 30 տարի պետականություն ենք կառուցում: Զարգացնենք ու շենացնենք եւ ամրացնենք մեր երկիրը, այսօր հենց այդպիսի հայրենասիրություն է անհրաժեշտ:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին
«ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ: Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս եւ հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության եւ երկու երկրների...
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ
«Շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ եւ Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն»,-ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում: ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում այցելեց «Եռաբլուր» պանթեոն: Ազգային ժողովի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ծաղիկներ խոնարհեց հերոս...