Տպել
21.09.2021
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին
1 / 1

«ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ:

Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս եւ հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության եւ երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների խորացման փոխադարձ ձգտումը:

Մեր հարաբերությունները հիմնված են միմյանց շահերի հարգանքի վրա, ինչը համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկարաժամկետ զարգացման խնդիրներին:

Մեզ հաջողվել է հասնել վստահության եւ փոխըմբռնման բարձր մակարդակի, երկկողմ կապեր հաստատել տարբեր ոլորտներում:

Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի դերակատարում ունի այդ գործընթացներում:

Համոզված եմ, որ ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի ամրապնդումը հետայսու եւս կնպաստի միջպետական երկխոսությանն ու կհամապատասխանի մեր երկրների ժողովուրդների ազգային շահերին:

Սրտանց մաղթում եմ Ձեզ բարօրություն եւ հաջողություններ ձեր օրենսդրական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն: Թող երջանկությունը, փոխըմբռնումն ու սերը տիրի յուրաքանչյուր հայի տանը:

Խնդրում եմ ընդունեք իմ բարձր հարգանքի հավաստիքը»,- նշված է Վալենտինա Մատվիենկոյի շնորհավորական ուղերձում:


21.09.2021
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ
«Շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ եւ Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն»,-ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում:   ...

21.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում այցելեց «Եռաբլուր» պանթեոն: Ազգային ժողովի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի նախագահ  Արմեն Սարգսյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ծաղիկներ խոնարհեց հերոս...

21.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: Այս տարիների ընթացքում քայլ առ քայլ մենք կերտում ենք անկախ պետության նոր քաղաքացուն: Ժամանակ առ ժամանակ պայքարելով, հուսահատվելով՝ վեր...