ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 22-ին հրավիրած արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության վերաբերյալ հարցն էր:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նա առաջարկեց օրակարգում ընդգրկել ՀՀ հարավարեւելյան հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հարցը: Հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժեց առաջարկը: Արթուր Ղազինյանն ու ընդդիմության մյուս ներկայացուցիչները լքեցին դահլիճը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում չընտրեցին ընդդիմադիր խմբակցության թեկնածուին: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունն իրավասու է ներկայացնել ցանկացած թեկնածուի, սակայն խորհրդարանական մեծամասնության անդամներն էլ իրավասու են ընտրել կամ մերժել այդ թեկնածուին: Դոնթի բանաձեւի համաձայն` ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին:
Մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց առաջիկա անելիքները, տեղեկացրեց, որ մոտ օրերս հանձնաժողովն աշխատանքային այց կկատարի Սյունիք:
ԻԻՀ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ
«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը հայտնելու իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:Հուսով եմ՝ համատեղ ջանքերի լույսի ներքո տարբեր ոլորտներում, հատկապես՝ միջխորհրդարանական ոլորտում համագործակցության ամրապնդման ականատեսը լինել: Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձերդ Գ...
Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին Անկախության տոնի առթիվ
«Խնդրում եմ, ընդունեք իմ լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հնդկաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը ջերմ եւ սրտագին հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության եւ բարի կամքի վրա: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին երկու երկրների միջեւ ընդլայնված եր...
Տեղեկատվություն աշխատանքային հանդիպումների անցկացման վերաբերյալ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, 314 դահլիճում կկայանա աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ
Սեպտեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, 114 սենյակում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ: ...
Խորհրդարանական լսումներ ՏԻՄ համակարգում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ սեպտեմբերի 22-ին անցկացրեց խորհրդարանական լսումներ՝ Կառավարության հեղինակած ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունն...
Ռուստամ Բաքոյանը հանդիպեց բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հանդիպեց «Քրիստոնեական համաշխարհային միության» նախագահ Ալեքսեյ Չերկեզովի եւ «Օգնող ձեռքեր» բարեգործական հիմնադրամի նախագահ Պապին Ապրոյանի հետ: Վերոնշյալ կազմակերպությունները մարդասիրական եւ կրթական աջակցություն են ցուցաբերում հիմնականում պատերազմի ե...
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Աշխատանքային պարտականությունները գերազանց կատարելու համար շնորհակալագրեր ստացան ԱԺ փորձառու աշխատակիցները
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Ազգային ժողովի մի շարք աշխատակիցներ ՀՀ Գերագույն խորհրդից մինչեւ Ազգային ժողով աշխատանքային պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու, Հանրապետության հիմնադրումից ի վեր ի շահ Հայաստանի Հանրապետ...
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:...
Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...