Տպել
23.09.2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
1 / 7

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց   Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով   զոհերի ընտանիքներին եւ առողջություն մաղթելով վիրավորներին:

Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորեց հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը:

ՌԴ դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության  եւ ցավակցական խոսքի համար: Նա բարձր գնահատեց  տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը  խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում   համարեց տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտեց բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարեւորությունը:

Կողմերը քննարկեցին նաեւ առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր: 


23.09.2021
ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն
«Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետեւողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար: Ես ...

23.09.2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկ...

23.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  սեպտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ,   ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Հա...

23.09.2021
Համայնքների խոշորացման գործընթացին վերաբերող օրենսդրական առաջարկն ԱԺ մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառա...

23.09.2021
Ազգային ժողովում քննարկվեցին կրթությանն ու մշակույթին վերաբերող հետազոտության արդյունքները
Սեպտեմբերի 23-ին «Այբ» կրթական հիմնադրամն իր գործընկեր կազմակերպությունների հետ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՄԱԿ-ի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունք...

23.09.2021
Ազգային ժողովը հյուրընկալել էր ԵՊՀ իրավագիտության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կառավարման ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին
ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառման շրջանակում սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության, միջազգային հարաբերությունների ու հանրային կառավարման ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին: Խորհրդարանի այգում «Պետություն ու իրավունքի տեսություն» թեմայով նր...

23.09.2021
Քննարկում` կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների վերաբերյալ
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների թեմայով սեպտեմբերի 23-ին քննարկում էր նախաձեռնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, Առողջապահության եւ Արդարադատության նախարարությու...

23.09.2021
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

23.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն  ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային...