ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը:
«Թույլ տվեք արտահայտել իմ գոհունակությունը բարեկամության առթիվ, որը նշանավորում է մեր երկու ժողովուրդների միջեւ եղած հարաբերությունները: Իմ համոզմամբ՝ խորհրդարանների միջեւ փոխադարձ բաց համագործակցությունը եւ փորձի փոխանակումը կշարունակի զարգանալ եւ ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների»,-նշված է Միլոշ Վիստրչիլի շնորհավորական ուղերձում:
Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահ Տալանտ Մամիտովը շնորհավորական նամակում համոզմունք է հայտնել, որ բարեկամական հարաբերությունները եւ երկկողմ համագործակցությունը մեր երկրների ու խորհրդարանների միջեւ այսուհետ եւս կշարունակեն անշեղորեն զարգանալ ու ամրապնդվել:
«Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարգավաճում եւ հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝
խաղաղություն եւ բարգավաճում»,-ասված է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում:
Շնորհավորելով տոնի առթիվ եւ բարեմաղթանքներ հղելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր ուղերձում մասնավորապես ասել է. «ՀԱՊԿ անդամ պետություններում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀԱՊԿ ԽՎ գործունեությունում, Կազմակերպության անդամ պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը:
Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ում նախագահության տարում Ազգային ժողովը կշարունակի ջանքեր գործադրել մեր Կազմակերպության դինամիկ զարգացման եւ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»:
ՀՀ խորհրդարանի ղեկավարին շնորհավորել են նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւը, Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը:
Արման Եղոյանն ու Արսեն Թորոսյանը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ Եվրոպական հարաբերությունների մշտական հանձնա...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենսդրական նախաձեռնությունները
Սեպտեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթում կատարվե...
Համայնքների խոշորացմանը վերաբերող օրենսդրական փաթեթում որոշակի փոփոխություններ են արվել
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 24-ի նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ կից այլ օրենքում փոփոխություններ եւ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ
Սեպտեմբերի 24-ին կայացած ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ ...
«Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես Ազգային ժողովում
Սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որն իրականացվել է «Արմենպրես» լրատվական գործակալության հետ համատեղ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտակ...
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը
Սեպտեմբերի 24-ին գումարված արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթե...
Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատարին
Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին: Ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբ...
Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ
Սեպտեմբերի 24-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ:ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի` առաջարկվում է օրակարգում ընդգրկված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ կից այլ օրենքում փոփոխություններ ...