Տպել
24.09.2021
Համայնքների խոշորացմանը վերաբերող օրենսդրական փաթեթում որոշակի փոփոխություններ են արվել
1 / 8

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 24-ի նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին»  եւ կից այլ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ բազմաթիվ առաջարկների հիման վրա որոշակի փոփոխություններ են արվել: Մասնավորապես, Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի կենտրոնը Ջրառատից տեղափոխվել է Գայ բնակավայր: Հաջորդ փոփոխությամբ Նոր Հաճնի հետ 8 բնակավայր կմիավորվի, կլինեն Նոր Հաճն եւ Եղվարդ խոշորացված համայնքները:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության: 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...