Տպել
24.09.2021
Արման Եղոյանն ու Արսեն Թորոսյանը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ
1 / 2

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ Եվրոպական հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: 
  
Հանդիպման ընթացքում պատգամավորները խոսել են հայ եւ հույն ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանության մասին, անդրադարձել երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամական հարաբերություններին, որոնք էլ  կանխորոշել են ներկա ռազմավարական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային եւ մի շարք այլ ոլորտներում սերտ համագործակցությունը: 
  
Խորհրդարանականները խոսել են նաեւ տարածաշրջանում առկա մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման շուրջ անելիքների եւ այս համատեքստում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Կողմերը նաեւ կարեւորել են միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության շարունակականությունն ու խորհրդարանական կապերի հետագա զարգացումը: 
  
Հիշեցնենք, որ հայ պատգամավորներն Աթենքում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանները:


24.09.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենսդրական նախաձեռնությունները
Սեպտեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթում կատարվե...

24.09.2021
Համայնքների խոշորացմանը վերաբերող օրենսդրական փաթեթում որոշակի փոփոխություններ են արվել
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 24-ի նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին»  եւ կից այլ օրենքում փոփոխություններ եւ...

24.09.2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ
Սեպտեմբերի 24-ին կայացած ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ ...

24.09.2021
«Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես Ազգային ժողովում
Սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որն իրականացվել է «Արմենպրես»  լրատվական գործակալության հետ համատեղ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտակ...

24.09.2021
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

24.09.2021
ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը: «Թույլ տվեք արտահայտել իմ գոհունակությունը բարեկամության առթիվ, որը նշանավորում է մեր երկու ժողովուրդների միջեւ եղած հարաբերությունները: Իմ համո...

24.09.2021
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը
Սեպտեմբերի 24-ին գումարված արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթե...

24.09.2021
Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատարին
Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների  ժամանակավոր հավատարմատար  Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին: Ողջույնի խոսքից հետո  ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբ...

24.09.2021
Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ
Սեպտեմբերի 24-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ:ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի` առաջարկվում է օրակարգում ընդգրկված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին»  եւ կից այլ օրենքում փոփոխություններ ...