Տպել
27.09.2021
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Կողմերն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատակազմի կարիքներին, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման առաջնահերթություններին, քննարկել երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել ՄՀԻ-ի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը: Հակոբ Արշակյանն արժեւորել է կառույցի կողմից իրականացվող աշխատանքը խորհրդարանական հանձնաժողովների, աշխատակազմի հետ: ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ համատեղ իրականացվող ծրագրերն արդյունավետ են, նպաստում են խորհրդարանի աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացմանը:

Ջեյմս Դե Ուիթը, ընդգծելով նախկին արդյունավետ համագործակցությունը, մանրամասն ներկայացրել է ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակազմերի դասընթացները, փոխանակման, ԱԺ աշխատակազմի շարունակական վերապատրաստման ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերը:
 


27.09.2021
Խնկարկում եւ հարգանքի տուրք՝ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելեց «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած քաջորդիների հիշատակին: ...

27.09.2021
ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գեւորգ Պապոյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ի նիստում քննարկվել է  2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատված...

27.09.2021
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...