Տպել
28.09.2021
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
1 / 9

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նա առաջարկել է ստեղծել ենթահանձնաժողով, որը կուսումնասիրի նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին պատերազմը չդադարեցնելու հանգամանքները:

Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել է, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն` արտահերթ նիստի օրակարգում չի կարող ընդգրկվել որեւէ այլ հարց: Ընդդիմադիր պատգամավորները, բացառությամբ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի  լքել են նիստերի սրահը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել թեկնածուին:

Պատգամավորները քննարկել են նախագահի բացակայության ժամանակ հանձնաժողովի նիստը վարողի ընտրության վերաբերյալ հարցը: Որոշվել է, որ մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նիստերը պետք է վարի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որով նույն թեկնածուի երկու անգամ առաջադրվելու եւ չընտրվելու դեպքում խմբակցությունը պետք է առաջադրի մեկ այլ թեկնածուի: 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...