National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.10.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
01.10.2021
Աշխատանքային քննարկում Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ
1 / 15

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել են Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին` Նարեկ Զեյնալյանը կարեւորել է քաղաքակիրթ աշխարհում բժշկական ասոցիացիաների դերակատարությունը:  Հանդիպման նպատակը բավարար օրենսդրական հիմքեր մշակելը եւ ստեղծելն է կառույցի գործունեությունը լիարժեք ապահովելու համար: Նրա դիտարկմամբ` ասոցիացիայի գործունեության որոշակի չափորոշիչներ պետք է մշակվեն:

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` կարեւորելով օրենսդիր մարմնի ուշադրությունը կառույցի նկատմամբ: Նա ներկայացրել է իրենց գործունեությունը` անդրադառնալով առկա խնդիրներին:

Գործադիր վարչության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել օրենսդրական հիմքերի, իրավունքների, պարտականությունների, որակի չափորոշիչների մշակման, բժշկական կրթություն ապահովող հաստատությունների հետ համագործակցության, բժիշկների պաշտպանվածության, մասնագիտական էթիկայի հարցերի վերաբերյալ:

Արմեն Սողոյանի համոզմամբ` ունենալով գործադիր եւ օրենսդիր մարմինների աջակցությունը` իրատեսական հաջողություններ կգրանցվեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպելու քննարկումներ հստակեցված ծրագրերի շուրջ: 
 


01.10.2021
ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ընդլայնվելու է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որո...

01.10.2021
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am