National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
05.10.2021
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ
1 / 1

Սիրելի՛ ուսուցիչներ,

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մեր պետության համար պատմական եւ դժվարին այս ժամանակահատվածում անուրանալի է ձեր եւ ձեր կատարած աշխատանքի դերը մեր ներկայի եւ ապագայի կերտման գործում: Ժամանակակից աշխարհում ուսուցիչները միայն պարզ տվյալներ փոխանցողներ չեն, դուք ձեւավորում եք այն քաղաքացիներին, որոնց երազանքներն ու նպատակները, գիտելիքներն ու հմտություններն են ուղղակիորեն որոշելու, թե ինչպիսի ապագա է ունենալու մեր երկիրը: Ձեզանից յուրաքանչյուրն իր թաղամասում, գյուղում, քաղաքում պետք է լինի իր միջավայրի համար ոգեշնչման աղբյուր, նորարարություն բերող առաջամարտիկ: Դուք եք Հայաստանի երեխաներին եւ պատանիներին պատմում մեր մասին, նրանց հետ քննարկում մեր երկրի ներկան ու վաղվա օրը:

Դուք մեզ պատմում եք մեր մասին: Շնորհակալ ենք: Նախորդ տարվա ընթացքում մեր կրթական համակարգի առջեւ ծառացած դժվարին մարտահրավերները՝ համավարակն ու պատերազմը, դրանց դիմագրավելու ձեր անձնուրաց պատրաստակամությունը, այդ պայմաններում կրթական գործընթացի անընդհատությունը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ կրթությունը մեր հասարակության համար բոլոր պայմաններում առաջնահերթություն է: Այս ամբողջ ընթացքում ձեր աշխատանքը մեր թիկունքի ամրության կարեւոր գրավականն էր: Կրթությունը միշտ եղել է մեզ համար կարեւորագույն առաջնահերթություններից, որովհետեւ այն մեր անվտանգության, տնտեսության եւ մշակույթի զարգացման առաջնային երաշխավորներից է:

Առաջիկա տարիներին Հայաստանում կառուցվելու եւ հիմնանորոգվելու են 300 դպրոցներ, հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծվելու կամ վերազինվելու են բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաները, ներդրվելու են կրթական նոր ծրագրեր, սակայն այս ամենն ապարդյուն կլինի առանց ձեզ, առանց լավ ուսուցիչների, որոնք այդ միջավայրում կրթելու եւ դաստիարակելու են մեր երեխաներին: Եվ ուրեմն՝ մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ ձեր աշխատանքային պայմանների, սոցիալական երաշխիքների եւ աշխատավարձի շարունակական բարձրացման հարցը: Այսօր ձեզ բոլորը կմեծարեն, շնորհավորանքները շատ կլինեն, մենք ասում ենք՝ շնորհակալ ենք, սիրելի՛ ուսուցիչ:


05.10.2021
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա ընդհանուր փոխըմբռնում. Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի հեռուստանախագծին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հարցազրույց է տվել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի «Вместе» հեռուստանախագծին: ...

05.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է  ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը: Հանդիպմանը նախորդել է ակադեմիայի ռեկտոր  Ալեքսանդր  Յակովենկոյի հետ առանձնազրույցը: Հանդիպումը մեկնարկել է Ալեն Սիմոնյանի՝ հետհեղափոխական...

05.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանը վերաբերող օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարել...

05.10.2021
Առաջարկվում է Կառավարության որոշմամբ ընտրված անհատ ձեռնարկատերերին եւ կազմակերպություններին տրամադրվող հարկային արտոնությունը չեղյալ համարել
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածը հարկային արտոնություն ստանալու հնարավորություն է ընձեռո...

05.10.2021
Գործադիրն առաջարկել է կանոնակարգել անշարժ գույքի գնահատման ոլորտը
Պատգամավորները հոկտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել են ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանն անդրադարձել է գնահատման...

05.10.2021
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը
Հոկտեմբերի 5-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմը, որը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակց...

05.10.2021
Նախագծով առաջարկվել է փոխել եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը հիփոթեքային վարկի դեպքում
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է, որ նախագիծը նպատակ ունի փոխելու հիփոթեքային վարկի ...

05.10.2021
Արա Նռանյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 75-ը: 68 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ Արա Նռանյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:   ...

05.10.2021
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ եւ այստեղ: ...

05.10.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը չի ընտրել նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին հինգ անգամ դե...

05.10.2021
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում
Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստում  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական նպատակը հարկային օրենսգրքով «էլեկտրոնային ծառայություն» հասկացության...

05.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ԱԺ նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է  պաշտոնական այցի հանդիպում-քննարկումների արդյու...

05.10.2021
Քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ի նիստում քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադր...

05.10.2021
Կառավարությունն ընդլայնում է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը
Պետական համակարգից աշխատողների արտահոսքը նվազեցնելուն եւ պետական համակարգում աշխատելու գրավչությունը բարձրացնելուն ուղղված նախաձեռնությունը քննարկվել է հոկտեմբերի 5-ի ԱԺ նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով` առաջին ընթերցմամբ ներկայացված ««Պետական պաշտ...

05.10.2021
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ին` ժամը 16:00-ին, 214 սրահում կանցկացնի արտահերթ նիստ:...

05.10.2021
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.10.2021
Խորհրդարանը քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայ...

05.10.2021
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է հերթական նիստերը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որի առաջին բաժնում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա 3 հարց, որը հերթական նիստերի օրակարգ ընդունվում է առանց քվեարկության: Նախագծի երկրորդ բաժնու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am