Տպել
05.10.2021
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում
1 / 10

Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստում  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական նպատակը հարկային օրենսգրքով «էլեկտրոնային ծառայություն» հասկացության սահմանման հստակեցումն է, էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնների սահմանումը, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայություններին առնչվող ԱԱՀ հաշվարկելու եւ վճարելու կարգավորումների նախատեսումն է:

Առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը: Ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում, այդ թվում՝ մասնակի վճարում կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ: Նախատեսվում է ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Կառավարության կողմից կսահմանվի հարկային մարմնում հաշվառման եւ ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ, որը կվերաբերի ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողներին:

Հարակից զեկույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...