Տպել
05.10.2021
Գործադիրն առաջարկել է կանոնակարգել անշարժ գույքի գնահատման ոլորտը
1 / 9

Պատգամավորները հոկտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել են ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանն անդրադարձել է գնահատման գործունեության ոլորտի առկա վիճակին՝ նշելով, որ ՀՀ-ում օրենսդրորեն կարգավորվում է միայն անշարժ գույքի գնահատման գործունեությունը: Գործող օրենսդրությամբ մի շարք գնահատման ոլորտներ դուրս են մնում իրավական կարգավորումից, իսկ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի տեսանկյունից էական նշանակություն ունեցող գործարքների համար պարտադիր գնահատման պահանջ առկա չէ: Ըստ Արման Պետրոսյանի՝ այս խնդիրների լուծմանն են ուղղված առաջարկվող կարգավորումները:  Նախատեսվում է ընդլայնել օրենքի գործողության ոլորտը: Հանրապետությունում կկարգավորվի գնահատման այլ օբյեկտների գնահատման գործընթացը, այն հնարավորություն կտա ՀՀ որակավորված գնահատողներին 2025 թվականի հունվարի 1-ից հետո գնահատման աշխատանքներ իրականացնել նաեւ ԵԱՏՄ պետությունների տարածքում:
 
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը, գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանել որոշակի նվազագույն պահանջներ: Առաջարկվում է ներդնել հաշվառման ծրագիր, որը նախատեսված է հաշվետվությունների հաշվառման համար: Այն կապահովի ոլորտի հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը: Կներդրվի գնահատողների ինքնակարգավորման ինստիտուտը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը կարծիք է հայտնել, որ նախագծի ընդունումը կնպաստի գնահատման ծառայությունների որակի բարձրացմանը եւ ոլորտի կայացմանը:
 
 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...