Հոկտեմբերի 8-ին՝ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցել են պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Բաբկեն Թունյանը եւ Վահագն Ալեքսանյանը:
Վահագն Ալեքսանյանը պաշտոնապես հերքել է Գորիսում շրջանառվող այն լուրերը, որ իբրեւ քաղաքապետ Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվածություններ է ձեռք բերել իշխող ուժի հետ՝ համաձայն որի, եթե Առուշանյանը հաղթի սպասվող ՏԻՄ ընտրություններին, նա ազատ է արձակվելու, ապա՝ հրաժարական տալու: Ալեքսանյանն ընդգծել է, որ նման պայմանավորվածություն չկա եւ լինել չի կարող՝ հավելելով՝ ով ՀՀ-ում կատարել է հանցագործություն, կրելու է սահմանված պատիժը: