Տպել
11.10.2021
Մանրամասներ են ներկայացվել 2020-2025 թթ. ՀՀ-ում ԵԱՏՄ արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ
1 / 11

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը  մանրամասներ է ներկայացրել մեր երկրում Եվրասիական տնտեսական միության 2020-2025թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Զեկուցողի խոսքով՝  2020-ի հուլիսին Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵԱՏՄ արդյունաբերականացման քարտեզ ստեղծելու հանձնարարական է տրվել: Այն բաղկացած է երեք ուղղությունից. առաջին բաժնում ընդգրկված են իրագործվող եւ ծրագրավորվող խոշոր նախագծերը եւ արդյունաբերության համապատասխան ճյուղերի համար կարեւոր նախագծերի մասին տեղեկատվությունը: Քարտեզում ներառված է 21 ճյուղերի վերաբերյալ 178 խոշոր նախագիծ՝ մոտ 200 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումների անհրաժեշտությամբ: Տարվա ավարտին հանձնաժողովը կներկայացնի առաջին հաշվետվությունը: «Քարտեզն առցանց հասանելի է, բոլոր տնտեսվարողները կարող են օգտվել տեղեկատվությունից», -ընդգծել է բանախոսը: Երկրորդ բաժնում ընդգրկված են արդյունաբերության ավելի քան 20 ճյուղերին առնչվող 500-600 տեխնոլոգիական ուղղություն: Երրորդ բաժնում ներառվել են ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման առավել նշանակալի ծավալով ապրանքային խմբերը:

Ըստ նրա՝ Հայաստանն ունի 4 ազատ տնտեսական գոտի, երեքը ստեղծվել են մասնավոր նախաձեռնությամբ, չորրորդը՝ ԵԱՏՄ շրջանակում Մեղրիի ազատ տնտեսական գոտին է:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին՝ փոխնախարարն ասել է, որ որոշ ծրագրերի իրականացման ուղղությամբ ընթանում են քննարկումներ՝ ներգրավվելու ներդրումներ: Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ այս պահին Չինաստանում եւ Իրանում մեր երկիրն ունի առեւտրային ներկայացուցիչ:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:


11.10.2021
ԵԱՏՄ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության հիմնախնդիրները պատգամավորների ուշադրության կենտրոնում էին
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 11-ի նիստում Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրները ՀՀ գործարարների համար» հարցը: ...

11.10.2021
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.10.2021
Տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
Հոկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մամուլի ասուլիսը:...