Տպել
12.10.2021
ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում քննարկվել է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկու զեկույց
1 / 7

Հոկտեմբերի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում  ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել   սեպտեմբերի 27-ից 30-ը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ  հերթական լիագումար նստաշրջանի աշխատանքների մասին:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ  քննարկվել է հայկական կողմի համար առանձնակի հետաքրքրություն ներկայացնող երկու զեկույց:

Առաջինը վերաբերել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որը գնահատվել է մրցակցային եւ լավ կազմակերպված: «Սրանք, ըստ էության, Հայաստանի Հանրապետության երկրորդ համապետական ընտրություններն են, որ բարձր գնահատականի են արժանանում ԵԽԽՎ դիտորդների կողմից»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Երկրորդ զեկույցը վերաբերել է Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետեւանքներին: Ամիսներ շարունակ պատրաստված  զեկույցում տեղ են գտել գրեթե բոլոր մտահոգություններն ու կետերը, որոնք Հայաստանը կցանկանար ներառել զեկույցում: «Դրանում ֆիքսվում է, որ պատերազմը հակամարտող կողմերի՝ ԵԽ անդամ լինելով ստանձնած պարտավորությունների խախտում է, եւ ԵԽԽՎ-ն պետք է ուսումնասիրի այդ հարցը: Ֆիքսվում է Թուրքիայի աջակցությամբ, սիրիացի վարձկանների տեղափոխումը Ղարաբաղ եւ մասնակցությունը պատերազմին: Ֆիքսվում եւ հստակ կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց՝ անկախ տարատեսակ հանգամանքներից կամ այն կարգավիճակից, որոնք այդ անձանց տրված են Ադրբեջանում»,- նշել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ հայկական մշակութային ժառանգությանն սպառնացող վտանգներին, դատապարտվել է Ադրբեջանում ծավալվող կեղծ «ալբանական» թեզի գոյությունը, ինչպես նաեւ Ադրբեջանում պաշտոնական, բարձր մակարդակով օգտագործվող ատելության խոսքին:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին:
 
 
 


12.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Պետականաշինության հարուստ փորձի ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վաստակել եք Ձեզ արժանի հեղինակություն եւ հարգանք: Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նորանոր ձեռքբերումներ: Վս...

12.10.2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը եւ նշել, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելու մի շարք խն...

12.10.2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ ներկայացուցչին՝ Նաթիա Նաթսվլիշվիլին եւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կար...

12.10.2021
ՀՀ ԱԺ նախագահի ճեպազրույցը
ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանը   ճեպազրույց է ունեցել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ:   Լրագրողներն ի թիվս այլ հարցերի՝ ԱԺ նախագահից  հետաքրքրվել են  վերջերս  Մոսկվա կատարած պաշտոնական այցից՝ մասնավորապես    հարցեր են հնչել ՌԴ արտաքին գործերի...

12.10.2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: ՀՀ ԱԺ նախագահը փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` վստահեցնելով, որ Ազգային ժ...

12.10.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական անգամ չի ընտրել նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 12-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ըն...

12.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավային
Խոր ցավով տեղեկացա Բաթում քաղաքում մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձած բնակելի շենքի փլուզման մասին: Վշտակցության եւ ափսոսանքի իմ խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին:...

12.10.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...