ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է ունեցել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ: Լրագրողներն ի թիվս այլ հարցերի՝ ԱԺ նախագահից հետաքրքրվել են վերջերս Մոսկվա կատարած պաշտոնական այցից՝ մասնավորապես հարցեր են հնչել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ու ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ բոլոր հանդիպումների առանցքում եղել է ռազմագերիների հարցը եւ 2020 թվականի, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարումը:
«Այդ համատեքստում մեր ռուս գործընկերների մոտ կա իրավիճակի հստակ ընկալում եւ մեր ունեցած պատկերացումները գրեթե ամբողջությամբ համընկնում են» ,-նշել է Աժ նախագահը:
Ալեն Սիմոնյանը փաստել է այդ հարցերի լուծման ուղղությամբ աշխատելու Մոսկվայի պատրաստակամությունը:
Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վաղուց պետք է վերադարձրած լիներ: Խորհրդարանի ղեկավարը արձանագրել է, որ Ադրբեջանը փաստացի չի կատարում ստանձնած պարտավորությունները՝ բերելով տարբեր շինծու արդարացումներ:
«Եվ երբ ես ասում եմ, որ ընկալումը մեր ռուս գործընկերների մոտ նույնն է, ես նաեւ դա նկատի ունեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որը ենթադրում է բոլոր պահվող անձանց վերադարձը, աներկբա պետք է կատարվի»:
Անդրադարձ կատարելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեմային Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ շեշտել է գերիների վերադարձի հարցը, մասնավորապես նա նշել է «Այսօր, երբ խոսում ենք ճանապարհների բացման, հարաբերությունների եւ խաղաղության մասին, պետք է մի բան մշտապես ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի այդ ճանապարհներով նախեւառաջ պետք է մեր ռազմագերիները վերադառնան»:
ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանում պահվող կին գերու հետ կապված տեղեկատվություն կա, ինչը, ցավոք, ադրբեջանական կողմը չի հաստատում: Ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ սպասվող հանդիպմանը պատրաստվում է այդ հարցը քննարկել:
Անդրադառնալով Ադրբեջանի դիպուկահարի կողմից Մարտակերտի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականցնող Արամ Տեփնանցի սպանության դեպքին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ ընթանում է քննություն եւ իր ունեցած տեղեկությունների համաձայն` այդ դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:
Աժ նախագահին ուղղված հարցերի շարքում էր նաեւ «Ֆրիդոմ Հաուս»-ի կողմից իշխանություններին արված կոչերը՝ անհապաղ դադարեցնելու ծանր վիրավորանքների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:
Այս եւ այլ հարցերի պատասխանների մանրամասները դիտեք ստորեւ ներկայացված տեսանյութում:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Պետականաշինության հարուստ փորձի ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վաստակել եք Ձեզ արժանի հեղինակություն եւ հարգանք: Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նորանոր ձեռքբերումներ: Վս...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը եւ նշել, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելու մի շարք խն...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ ներկայացուցչին՝ Նաթիա Նաթսվլիշվիլին եւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կար...
ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում քննարկվել է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկու զեկույց
Հոկտեմբերի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել սեպտեմբերի 27-ից 30-ը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ հերթական լիագումար նստաշրջանի աշխատանքների մասին: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: ՀՀ ԱԺ նախագահը փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` վստահեցնելով, որ Ազգային ժ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական անգամ չի ընտրել նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 12-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ըն...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավային
Խոր ցավով տեղեկացա Բաթում քաղաքում մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձած բնակելի շենքի փլուզման մասին: Վշտակցության եւ ափսոսանքի իմ խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին:...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...