Հոկտեմբերի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի այցն իր ներդրումը կունենա երկկողմ բարեկամական կապերի ամրապնդման գործում:
Փոխշահավետ համագործակցության խորացման առումով կարեւորելով միջխորհրդարանական գործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ որպես օրենսդիր մարմնի ղեկավար՝ պատրաստ է աջակցելու երկու երկրների շահերից բխող ցանկացած նախաձեռնության իրականացմանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջեւ երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը եւ ներուժն ակնհայտ է, եւ դրա վառ օրինակն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշումը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Ադրբեջանի ոստիկանության կողմից Որոտան գյուղի Գորիս-Կապան ճանապարհահատվածում երկու բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալությանը:
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Իրանի գլխավոր դատախազը, առաջնահերթ համարելով տարածաշրջանի անվտանգությունը, կարեւորել է պայքարն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման դեմ: Նրա խոսքով՝ Իրանի համար իր եւ հարեւանների անվտանգությունը շատ կարեւոր է եւ փոխկապակցված: Արձանագրվել է, որ միայն տարածաշրջանում հարատեւ եւ կայուն անվտանգության պայմաններում է հնարավոր երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը:
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: Շնորհավորելով հանձնաժողովի նախագահին նշանակման կ...
ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամներն այցելել են հեռուստառադիոոլորտը կարգավորող մարմիններ ու Հանրային հեռուստաընկերություն
Հոկտեմբերի 13-ին ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամներն այցելել են հեռուստառադիոոլորտը կարգավորող մարմիններ ու Հանրային հեռուստաընկերություն: Պատգամավորների այցի նպատակն է Ազգային ժողովի ու պետական հաստատությունների միջեւ համագործակցության առավել լայն հնարավորություններ ստեղծելուն ուղղված քայլեր ձեռն...
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ ն...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի ղեկավար կազմին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանին եւ գրասենյակի քարտուղար Հակոբ Արսլանյանին: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել կառույցի՝ մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված գործունեությո...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հնդկաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամա...
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա աշխատանքային քննարկում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին` ժամը 10:30-ին, ԱԺ 314 դահլիճում կկայանա «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառան...