Տպել
15.10.2021
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի ԱԺԿ, «Արդարություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանին, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին:

Կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության կարգավիճակի, Արցախում ստեղծված կացության եւ խնդիրների կարգավորման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւավորման անհրաժեշտությունը եւ հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ սերտ եւ բարձր մակարդակի համագործակցության ապահովումը: